Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մայրն իրավունք ունի՞ իր անչափահաս երեխաներին տանելու քաղաքական ակցիայի

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մայրն իրավունք ունի՞ իր անչափահաս երեխաներին տանելու քաղաքական ակցիայի
03.07.2014 | 15:09

Զարուհի Փոստանջյանը գնաց ԱՄՆ, սովորեց, սովորեց, սովորեց, բայց էլի բան չսովորեց, մնաց նույն խելքին:

Միայն անխիղճ, սադոմազոխիզմով տառապող մարդը անչափահաս երեխաներին կտանի քաղաքական ակցիայի, էլ ուր մնաց մայրը:
Լավ, նա ինչո՞վ է մտածում: Կամ մտածո՞ւմ է ընդհանրապես, թե ինչ հոգեկան տրավմա հասցրեց իր երեխաներին: Ո՞ւր եք մարդու, անչափահասների, զանազան «ա լյա ֆռանգի» իրավունքների պաշտպաններ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ ձայն չեք հանում:
Մայրն իրավունք ունի՞ իր անչափահաս երեխաներին տանելու քաղաքական ակցիայի` իմանալով հնարավոր բոլոր հետևանքների մասին:
Տիկնայք և պարոնայք հոգեբաններ, դո´ւք խոսեք վերջապես:

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ